Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի կոնվենցիային միանալուն

Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի կոնվենցիային միանալուն

Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Միացյալ կոնվենցիային երկրի միանալու հնարավորությունների ուսումնասիրմանը նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Իրանին միջուկային անվտանգության հարցերով, ինչի արդյունքում իսլամական հանրապետությունը ծրագրում է միանալ ՄԱԳԱՏԷ-ի կոնվենցիային: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



Սալեհիի խոսքով՝ Ճապոնիան, Նորվեգիան և մի քանի այլ երկրներ արդեն հայտարարել են, որ պատրաստ են օգնել Իրանին միջուկային անվտանգության ապահովման բոլոր ասպեկտներում։
Սալեհին նաև ողջունել է Իրանում միջուկային թափոնների պահման օբյեկտների կառուցման Շվեդիայի առաջարկը։