Չեխիան միանում է միջազգային կոալիցիային

Չեխիան միանում է միջազգային կոալիցիային

Չեխիայի հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին՝ երկրի հեռուստատեսության եթերից հայտարարել է, որ եթե միջազգային կոալիցիան սկսի Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ցամաքային գործողությունները, ապա երկրի բանակը պատրաստ է տրամադրել 200 մարդ։ Այս մասին հաղորդում է »Korrespondent.net»-ը։



Ըստ ռազմական գերատեսչության ղեկավարի, նրանք կլինեն զինվորական բժիշկներ և քիմիական պաշտպանության մասնագետներ:
Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ում Չեխիայի դեսպանի խոսքով՝ դեռևս «Իսլամական պետության» դեմ Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ ցամաքային գործողություն չի ծրագրում, սակայն «չի կարելի բացառել իրադրության զարգացման սցենարներից ցանկացածը»։