ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է գումարում՝ կապված Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի միջադեպի հետ

ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է գումարում՝ կապված Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի միջադեպի հետ

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է դեսպանների մակարդակով՝ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ կապված Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի անկման հետ։ Այս մասին հաղորդել է RIA Novosti-ին:



«Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը կկայանա ժամը 17.00-ին (Երևանի ժամանակով՝ 20.00-ին) Թուրքիայի հայցով»,- ասել է դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ մամուլի համար ներկա պահին որևէ միջոցառում նախատեսված չէ։
Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան խորհուրդը դաշինքի բարձրագույն քաղաքական մարմինն է: