Իրեն Պուտինն ասել ա՝ հա

Իրեն Պուտինն ասել ա՝ հա

Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը. «բրատվան»` հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա` հա՜»:



Արա Աբրահամյանը մենակ է իջել ինքնաթիռից, սակայն օրվա երկրորդ կեսին գործարարների մեծ պատվիրակություն պետք է ժամաներ Հայաստան` եվրասիական տեղեկատվական կենտրոնի ամռանը կազմակերպվելիք ֆորումի նախապատրաստական աշխատանքների հետ կապված: Արա Աբրահամյանը, ինչպես միշտ, կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ:



Ի դեպ, տնտեսական այդ «նախապատրաստություններին» զուգընթաց, Աբրահամյանն զբաղված է նաեւ հայաստանյան քաղաքական եւ մեդիա ոլորտում համախոհների հավաքագրմամբ: Ընդ որում, այդ գործը նա կատարում է Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցված: Ալամ աշխարհի հայերի միության նախագահն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել մի քանի կայքերի խմբագիրների հետ` իրեն եւ իր աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու համար, որովհետեւ առաջին ասուլիսի «տառապանքի փորձը» նրան ապացուցել է, որ հանպատրաստից հայաստանյան դաշտ մտնելն ականապատված տարածք ոտք դնելուն է հավասար, ուստի պետք է դաշտը պատրաստել նոր «մուտքի» համար:



Կայքերը, որոնց հետ համագործակցություն է սկսել Արա Աբրահամյանը, չցանկացան պատասխանել այս առնչությամբ իրենց ուղղված մեր հարցերին: