Ռուսաստանյան Су-24-ի աղետը կարող է էլ՛ ավելի սրել Սիրիայի իրավիճակը. «Guardian»

Ռուսաստանյան Су-24-ի աղետը կարող է էլ՛ ավելի սրել Սիրիայի իրավիճակը. «Guardian»

Նոյեմբերի 25-ին բրիտանական հեղինակավոր «Guardian»-ը իր վերլուծականում գրել է, որ թուրքական ՌՕՈՒ կողմից խփված ռուսաստանյան Су-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը ցուցադրում է «Իսլամական պետության» դեմ ձևավորվող դաշինքի փխրունությունը: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



Հոդվածի հեղինակը նշում է, որ տեղի ունեցածը կարող է հակադրության հասցնել երկու հզոր ուժերի՝ ՆԱՏՕ-ի վաղեմի անդամի՝ ի դեմս Թուրքիայի և միջուկային գերտերության՝ ի դեմս Ռուսաստանի: Դրանից բացի, ինքնաթիռի աղետը սպառնում է առանց այն էլ լարված սիրիական իրավիճակը դնել էլ՛ ավելի լուրջ վիճակի մեջ:



Պարբերականը նշում է, որ երկու կողմերն էլ այնուամենայնիվ շահագրգռված են այն բանում, որպեսզի խուսափեն հակամարտության սրումից, ինչպես նաև գիտակցում են, թե ինչ ռազմավարական ռիսկեր են իրենց սպասում: Այդ իսկ պատճառով էլ Պուտինը հայտարարում է, թե տվյալ պահին Թուրքիայի գործողությունները վերլուծվում են, իսկ Թուրքիան էլ իր հերթին դեռևս հրաժարվում է ակտիվացնել ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանությունը:



Հեղինակի կարծիքով, ՆԱՏՕ-ն, Անկարան և Մոսկվան պետք է «պահպանեն սառը դատողությունը» , սակայն դրանով հանդերձ անհրաժեշտ է տեղի ունեցածից դասեր քաղել: