Ռուսաստանյան «օդ-օդ» տեսակի հրթիռները Պենտագոնում խուճապ են առաջացրել

Ռուսաստանյան «օդ-օդ» տեսակի հրթիռները Պենտագոնում խուճապ են առաջացրել

Պենտագոնում այն խոր մտահոգությունն են հայտնել, որ «օդ-օդ» տեսակի հրթիռները, որոնք տեղադրվում են ռուսաստանյան Су-34 ռմբակոծիչների վրա, կբարդացնեն Սիրիայում իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն:



ԱՄՆ ռազմական գերատեսչությունում հույս են հայնտնել, որ այդ հրթիռները չեն կիրառվի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի դեմ:



«Նման համակարգերը էլ՛ ավելի կբարդացնեն Սիրիայի օդում առանց այլ էլ լարված իրավիճակը և ոչինչ չեն անի «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, որը չունի օդային ուժեր», - հայտարարել է պենտագոնի ներկայացուցիչ Միշել Բալդանսը՝ կոչ անելով Ռուսաստանի պահպանել թռիչքների անվտանգության վերաբերյալմիջազգային հուշագրի պայմանները: