ՀՀԿ-ում մեկն իր աչքին է հավատում, մյուսը՝ ԿԸՀ-ին է հավատում

ՀՀԿ-ում մեկն իր աչքին է հավատում, մյուսը՝ ԿԸՀ-ին է հավատում

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը միայն ԿԸՀ-ի տվյալներին է հավատում։ Մյուս տվյալներին նա չի հավատում։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե բազմաթիվ խախտումների մասին են արձանագրում արդեն, Մելիքյանն ասաց, որ երբ ԿԸՀ-ին բողոքներ կլինեն, նոր կխոսենք։
Հարցին՝ ինքը հավատու՞մ է ԿԸՀ-ի տվյալներին։



«Ես միայն ԿԸՀ-ի տվյալներին եմ հավատում»,-ասաց Մելիքյանը։
ՀՀԿ-ականներից Ռուբեն Հովսեփյանն էլ՝ Աղվան Հովսեփյանի եղբայրը, ասաց, որ նորմալ է գնահատում հանրաքվեի ընթացքն ու արդյունքները։



Գործարար թևից ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ ինքը Դիլիջանում է քվեարկել, և այնտեղ որևէ խախտման դեպքից ինքը տեղյակ չէ, մյուս տեղերից էլ նման ինֆորմացիա չունի։



Իսկ հետևե՞լ է մամուլի հրապարակումներին, որտեղ բազմաթիվ խախտումների մասին է բարձրաձայնվել։ «Ճիշտն ասած՝ դեռևս ժամանակ չի եղել հետևելու»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին՝ ինքն ավելի շատ մամուլի, դիտորդների ու հանձնաժողովի անդամների արձանագրած փաստերին է հավատում, թե՞ ԿԸՀ-ի և Տիգրան Մուկուչյանի հրապարակած տվյալներին, պարոն Հակոբյանն ասաց․ «Ես իմ աչքին եմ հավատում, իմ համոզմունքին եմ հավատում»։