Մերկելը Բրիտանիայի պահանջները բավարարելը բարդ խնդիր է համարում

Մերկելը Բրիտանիայի պահանջները բավարարելը բարդ խնդիր է համարում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը`նախօրեին Բրյուսելում մեկնարկած ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներն ամփոփելով հայտարարել է, որ բարդ խնդիր կլինի ներգաղթյալների խնդրի շուրջ ԵՄ կանոնների փոփոխման Բրիտանիայի պահանջների կատարումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Մենք հստակ հասկացնել ենք տվել, որ պատրաստ ենք փոխզիջման, սակայն ԵՄ բազային սկզբունքների պահպանման պայմանով՝ ներառյալ խտրականության բացակայությունն ու ազատ տեղաշարժը: Դա հատկապես վերաբերում է սոցվճարներին առնչվող 4-րդ պահանջին։ Դա հեշտ չի լինի, սակայն ես կարծում եմ, որ բարի կամքի առկայության դեպքում մենք կարող ենք լավ որոշում գտնել»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։»,- ասել է Մերկելը: