Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի արտահայտությանը

Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի արտահայտությանը

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, մեկնաբանելով նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինի արտահայտությունները՝ կապված խփված Су-24 ինքնաթիռի հետ, հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը «անհեթեթություն» է համարում ենթադրությունն այն մասին, որ Թուրքիան կարող էր խոցել ռուսական մարտական ինքնաթիռն ի շահ ԱՄՆ-ի։ Այս մասին հաղորդում է «lenta.ru» -ն։



Նա կրկին հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է սեփական օդային տարածքի պաշտպանության Թուրքիայի իրավունքը, ինչպես նաև դեէսկալացիայի կոչ արել Մոսկվային և Անկարային։
«Մենք գիտենք, որ թուրք օդաչուները նախազգուշացրել են Су-24-ի օդաչուներին, որ վերջիններս թափանցելե Թուրքիայի օդային տարածք և որ այդ նախազգուշացումներն անտեսվել են ռուսօդաչուների կողմից: Դրահետ մեկտեղ, ԱՄՆ-ը չի ցանկանում որևէ հակամարտություն սադրել Մոսկվայի և Անկարայի միջև», - ասել է Էռնեստը: