Վաշինգտոնը անվտանգության նկատառումներով խստացնում է ԱՄՆ մուտք գործելու պայմանները

Վաշինգտոնը անվտանգության նկատառումներով խստացնում է ԱՄՆ մուտք գործելու պայմանները

Վաշինգտոնը հայտարարել է աշխարհի 38 պետություններից արտերկրացի քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու ոչ վիզային ռեժիմի ծրագրի խստացման մասին: Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ նման որոշման պատճառ են դարձել փարիզյան ահաբեկչությունները: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը անհապաղ միջոցներ ձեռք կառնի այն երկրների մասին, ուր վերջերս այցելել են Միացյալ Նահանգներ մուտք գործել ցանկացող անձինք,ինչպես նաև կսկսի հավաքել կենսաչափական տեղեկություններ: Մասնավորապես, խոսքը գնալու է մատնահետքերի մասին:
Տեղեկացնենք, որ ամեն տարի ԱՄՆ են այցելում 20 մլն մարդ՝ աշխարհի այն 38 երկրներից, որոնց հետ ԱՄՆ-ն ունի ոչ վիզային մուտքի ռեժիմ: