ՀԱՊԿ-ին մտահոգում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ՀԱՊԿ-ին մտահոգում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մտահոգություն է հայտնել ԼՂ իրավիճակի կապակցությամբ, տեղեկացնում է РИА Новости-ն:



Նա Լեռնային Ղարաբաղում իրադրությունը գնահատել է մտահոգիչ, նշել, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կոնֆլիկտի սրացումը մեղմելու ուղղությամբ:



«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ Մտահոգիչ է, որ կիրառվում է ծանր զինտեխնիկա, տանկ, եւ կան մարդկային կորուստներ»,- ասել է Բորդյուժան:



Ըստ Բորդյուժայի՝ պետք է օգտագործել քաղաքական ողջ ռեսուրսը՝ հետագա ապակայունացում թույլ չտալու համար: «Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ կոնֆլիկտը չվերածվի պատերազմական գործողությունների»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: