Լրագրային շանսոն՝ արտահերթ

Լրագրային շանսոն՝ արտահերթ

Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը ԱԺ արտահերթ նիստում



ՕԵԿ-ի քաղաքական հայտարարությունը



-Դե մենք թռանք...



Լևոն Զ-ի հիթը



Մենք միշտ ասում էինք, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա: Իսկ հիմա ասում ենք՝ ոչ, ՀՀԿ-ն պետք է մնա և տանջվի Դաշնակցության ձեռը...



Նիկոլի ճառը



Կիսում ենք պոստերը,



Իսկ հետո փոստերը,



Լսեք իմ խոսքերը՝



Ծափ, ծափ, ծափ,



Փոխվել է դարը



Պարում է աշխարհը



Նիկոլի պարը



Ծափ, ծափ, ծափ



Խանդից պատուհաս



ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունից առանձին ԲՀԿ-ականներ արյան շրջանառության խանգարում ստացան և տեղափոխվեցին Հերոցու թիվ 1 հիվանդանոց, որտեղ բարձր տրամադրությամբ նրանց դիմավորեց Գալուստ Սահակյանը: Նիստը շարունակվեց վերակենդանացման բաժանմունքում: Արդեն լավ են:



Խիստ կանացի



Շարմազանով- Տիկին Փոստանջյան, ինչո՞ւ եք լաց լինում, անջատեք տիկին Փոստանջյանի խոսափողը... ըըըը, թաշկինակ տվեք տիկին Փոստանջյանին:



Փոստանջյան (ավելի ուժեղ լաց լինելով)- ինձ ձեր թաշկինակը պետք չէ, թողեք լաց լինեմ, սիրտս հանգստանա...ա...ա... Բա Դաշնակցությունն էդ կուսակցությո՞ւնն էր, որ էս բախտին արժանանա..ա...ա...ր, ըհը... ըհը... ըհըըըըը:



Աղվան Վարդանյան՝ ստիխ



Արդ այս բանս է արմանալի և առավել զարմանալի.



Որ սարկազմն ու թույնը բեկ-բեկ, ձեզ չեն լքում կյանքում երբեք:



Գեներալ Սեյրան



-Էսօր մենք պլե՞ն ենք:



Շմայս՝ գրանցված ելույթի համար



-Գյոզալ ելույթս մնաց...



Նիստից հետո Հայկական ռադիոյին հարցնում են



-Վերջը, ինչո՞ւ կիսեցին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, արդյոք դա քաղաքական համագործակցության տեսանկյունից ավելի նպատակահարմա՞ր էր:



-Նպատակահարմար էր, թե նպատակահարմար չէր, չգիտեմ, բայց որ Արմեն Երիցյանի համար երկու պորտֆելով քայլելը հարմար չէր, դա միանշանակ էր: