Ծիտիկի ոտը փուշ է մտել ու մեկը չկա, որ հանի…

Ծիտիկի ոտը փուշ է մտել ու  մեկը չկա, որ հանի…

Ես ավելի քան լուրջ էի պատկերացնում Դաշնակցության մուտքը իշխանություն: Կգան՝ ուս- ուսի կտան ու սայլը ցեխից կհանեն:



… Բայց պարզվում է, որ նրանք անգամ չեն պատկերացնում այն պատասխանատու ու ծանր բեռը, որ կրելու են իրենց ուսերին: Գիտեն թե ժողովուրդը մի ծիտ է ու ոտը փուշ է մտել, գալու, հանելու են:



Ու վերջ:



Ահա թե դա ինչպես է մեկնաբանում Հրանտ Մարգարյանը.



«Մենք ճիգ ենք թափում, որովհետև ուրիշ մեկը կա՞, որ այս ժողովրդի մատից փուշ հանի, վերջապես այդ փուշն է, որ պետք է կարողանանք հանել»:



Ազգովի գոռում ենք՝ կրկներգ.



Չէ, չկա: 



Հեղափոխությունն ավարտվել է արդեն ու մնացել է ծիտիկի ոտից փուշ հանելը.



« …նոր կանոններ են ճշտվել, նոր մթնոլորտ է ձևավորվում այս երկրում, հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է»:



Այս խաղաղ պայմաններում մնում է ընդամենը ծիտիկ ոտից փուշը հանել:



Ծիտիկի ոտը փուշ է մտել ու ինչպես Հրանտ Մարգարյանն է ասում մեկը չկա, որ հանի:



Իրենք գալիս են իշխանություն, որ հանեն:



Որտեղից որտեղ տրամաբանության մեջ չտեղավորվող այս տրամաբանական հարցն է առաջանում՝ մի փուշն ի՞նչ է, որ իշխանությունը չկարողացավ հանել, դաշնակցությանը կանչեց, որ հանի…



Հասմիկ Բաբաջանյան