«Իրատես de facto». «Չխոսկան» պատգամավորներին «ծանուցում» Է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ

«Իրատես de facto». «Չխոսկան» պատգամավորներին «ծանուցում» Է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ

«Իրատես դե ֆակտո» թերթը գրում է. «ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» Է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ։ Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, ովքեր այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են՝ փոխեք ձեր գործելաոճը։ Խոսքը, բնականաբար, մականունավոր պատգամավորներին չի վերաբերում, այլ նրանց, ովքեր կարող են ելույթ ունենալ, բայց դրա «իմաստը» չեն տեսնում։



Այս զգուշացման մեջ վերջիններս վտանգ են տեսնում, կարծելով, որ իրենց անուղղակիորեն ասվել Է, որ չեն կարող լինել ապագա խորհրդարանում։ Բայց «չխոսկանները» հույսը չեն կորցնում, և առաջիկայում «բոցավառ» ելույթներ կունկնդրենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։