«ՀԺ». Արթուր Բաղդասարյանը նախագահին առաջարկել է իրեն դիտարկել նախագահի թեկնածու

«ՀԺ». Արթուր Բաղդասարյանը նախագահին առաջարկել է իրեն դիտարկել նախագահի թեկնածու

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախկին ՕԵԿ նախագահ, նախկին ԱԽՔ, ներկայում նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել 2018 թվականի ՀՀ նախագահի հավանական թեկնածուների շարքում: Այդ պաշտոնին նաեւ հավակնում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը 2018 թվականին թոշակի անցնելու պատճառով թողնելու է ՍԴ նախագահի աթոռը: Արթուր Բաղդասարյանը, սակայն գտնում է, որ իր շանսերն ավելի մեծ են, որովհետեւ երիտասարդ է:



Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում առավելությունը տալիս է երիտասարդությանը: Փոփոխված Սահմանադրությամբ 2018-ին նախագահն ընտրվելու է խորհրդարանի կողմից՝ խիստ սահմանափակ լիազորություններով: Ճիշտ է, քաղաքական այլ պաշտոնների դեպքում՝ Բաղդասարյանին դժվար է երիտասարդ համարել, բայց «անգլիական թագուհու» դերի համար նա բավակաինին թարմ է :



Մեր տեղեկություններով, Բաղդասարյանը խոստացել է Սարգսյանին, որ մինչեւ 2017 թվականը եւ ոչ դրանից հետո՝ իր ղեկավարած կուսակցությունն անակնկալներ չի մատուցի:«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական մասի ղեկավար Է. Առաքելյանը երեկ այս առիթով «ՀԺ»-ի հետ զրույցում պնդում էր, որ Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան հանդիպում առհասարակ չի եղել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: