Հույսը չի կտրել

Հույսը չի կտրել

Մինչ ՀՀԿ-ն անդուլ որոնումների մեջ է, թե աշնանն ումով է գնալու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որ կարողանա 17-ի ընտրություններից առաջ քչից-շատից դրական դաշտ ունենալ ընդդիմադիր քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանն առիթը բաց չի թողնում ամենուր շշնջալու, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը: Թերահավատներին էլ ի պատասխան հավելում է, որ երկրաշարժի` դեկտեմբերի 7-ի նախաշեմին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրիին տրամադրված 20 միլիոնն էլ հենց այն ֆորան է, որով ՀՀԿ-ն հայտնեց իր աջակցությունն ապագա քաղաքապետական ընտրություններում: ՀՀԿ-ում կատեգորիկ ժխտում են այդ հեռանկարը` հիշեցնելով, թե այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ տոնով խոսեց Բալասանյանի հետ, իսկ գումարը տրվեց Գյումրուն Սահմանադրության հանրաքվեից առաջ` մեղմելու ընդդիմադիր քաղաքի զայրույթը: