Հակառակորդը կորցրել է «Գրադ» կայանք և էլի մեկ տանկ, մարտերը շարունակվում են

Հակառակորդը կորցրել է «Գրադ» կայանք և էլի մեկ տանկ, մարտերը շարունակվում են

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են:



Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 ("Գրադ") տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:



Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում:



ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն