Երկու ոտքից զրկված զինվորին ամենաանհանգստացնող հարցը

Երկու ոտքից զրկված զինվորին ամենաանհանգստացնող հարցը

 



Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի թիվ 5 հիվանդասենյակում է Դավիթ Գրիգորյանը:



Հայրենի հողը պաշտպանելուց երիտասարդը զրկվել է երկու ոտքից:



Լրագրողը հարց է ուղղում Դավիթին /armlur. am/ .



-Այսօր ձեզ ամենաանհանգստացնող, թիվ մեկ հարցը ո՞րն է:



- Որ ընկերներս դիրքերում են, իսկ ես ստեղ եմ,- առանց երկար- բարակ մտածելու պատասխանում է Դավիթը



Պազվում է նաև, որ նա այդ հարցով դիմել է Պաշտպանության նախարարին.



- Սեյրան Օհանյանն ասաց՝ կանենք:



ՀԳ Ինչպե՞ս չասել՝ հայ ժողովուրդ, քո ապագան հուսալի ձեռքերում է...



Հասմիկ Բաբաջանյան