Հայաստանը խորացնում է հարաբերությունները Շանհայի տնտեսական ալյանսի հետ

Հայաստանը խորացնում է հարաբերությունները Շանհայի տնտեսական ալյանսի հետ

Հայաստանը պատրաստվում է անդամակցել Շանհայի համագործակցության երկրներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ընթացիկ ուրբաթ երկօրյա այցով կմեկնի Չինաստան` իր չինացի գործընկեր Վան Իի հրավերով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նախատեսված է նաեւ հանդիպում ՇՀԵ կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության երկրներն են` Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Աֆղանստանը եւ Պակիստանը: Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանը կունենա գործընկեր պետության կարգավիճակ: