Կյանքից հեռացել է աշխարհի ամենածեր շունը

Կյանքից հեռացել է աշխարհի ամենածեր շունը

Ավստրալիայում 30տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի ամենածեր շունը: Այս մասին հաղորդում է Weekly Times-ը: Մեգգի անունով շունը բնակվել է Բրայան Մակլարենի ֆերմայում, եւ համարվում է ըստ մարդկային տարիքի 200 տարեկան: Տիրոջ խոսքերով դեռ անցյալ շաբաթ շունը բավական աշխույժ է եղել եւ հաչել է կատուների վրա: Բրայանը շանն հուղարկավորել է իր ֆերմայում, սոճու հարեւանությամբ, որտեղ նաեւ մյուս շունն է թաղված: 



Թեեւ շան տարիքը փաստափղթերով հաստատված չէ, սակայն Մակլարենը հիշում է, որ Մեգգիին գնել է դեռ նորածին քոթոթ վիճակում՝ իր չորսամյա որդու համար, ով հիմա երեսունչորս տարեկան է: Այժմ աշխարհի ամենածեր շունն համարվում է Բլյուին, ով քսանինը տարեկան եւ հինգ ամսեկան է: