«Ժողովուրդ». Սնանկացումը սարերի հետևում չէ

«Ժողովուրդ». Սնանկացումը սարերի հետևում չէ

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեի ծախսերը հոգալու նպատակով ներգրաված միջոցներից 345 միլիոն 500 հազար դոլարը չեն եղել եկամտային գումարներ: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն այս տարվա չորս ամիսներին 173 մլն դոլարով ավելացրել է պետական պարտքը եւ մոտ 172 մլն դոլարով էլ նվազեցրել է Հայաստանի միջազգային պահուստները: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեի խնդիրները լուծելու համար կառավարությունը մի կողմից նորանոր պարտքեր է վերցրել, մյուս կողմից էլ ծախսել է «նեղ օրերի» համար ետ գցված պահեստային միջոցները: Եթե որեւէ ընտանիք կամ ընկերություն նման վիճակում է հայտնվում՝ առանց եկամուտների ավելացման հստակ հեռանկարի, ապա ակնհայտ է, որ սնանկացումը ոչ միայն սարերի ետեւում չէ, այլ իրատեսական եւ մոտ ապագա է: Բայց պետությունների սնանկացումից հարյուր-հազարավոր, երբեմն նաեւ միլիոնավոր մարդկանց ճակատագրեր են կախված լինում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: