«ՀԺ». Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության գործով 57 վկա կա

«ՀԺ». Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության գործով 57 վկա կա

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է՝ ամբաստանյալների պաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի բացակայության պատճառով։ Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանի. Սարգիս Գրիգորյանի ու Սարգիս Հախանումյանի պաշտպանները զանգել և տեղեկացրել են, որ հիվանդության պատճառով չեն կարող ներկայանալ դատական նիստին։ Նախորդ դատական նիստին մայիսի 3-ին սույն գործով մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո ամբաստանյալները հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել՝ նշելով միայն, որ մեղավոր չեն և սպանության հետ որևէ կապ չունեն։ Երեկվա նիստում նախատեսվում էր, որ կհարցաքննվեն սույն գործով վկաները։ Գործով վկաները 57-ն են»։



Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։