«Առավոտ». Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով

«Առավոտ». Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով

«Առավոտ»-ը գրում է. «Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով։ Պարզ է՝ եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման և մտահորիզոնի շրջանակներում՝ անճաշակ և ցուցադրական։ Բայց ես մի քիչ զարմանում եմ, թե ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սևեռվել այդ երիտասարդի վրա. արել է այնպես, ինչպես զգացել է. գուցե թերևս արժե այդ ամենը կանոնակարգել։



Ինձ թվում է՝ շատ ավելի թունդ «ռաբիսներ» են այն գործարարները, որոնք այս օրերին զինվորների կամ նրանց ընտանիքների համար ինչ-որ «բարեգործություն» են արել, իսկ հետո համարյա նույնչափ գումար են ծախսել՝ իրենց «բարեգործությունների» մասին գովազդային հոլովակ պատրաստելու և ցուցադրելու համար։ Հետաքրքիր է, ինչո՞ւ այդ վարքագիծն ավելի մեծ նողկանք չի առաջացնում։



Եթե մարդը բարի գործ է կատարել՝ դրա մասին հետագայում պատմելու նպատակով, ուրեմն դա իրականում բարի գործ չէ, դա բիզնես է՝ մի բան տալիս ես, մեկ այլ բան վերցնում ես։ Բարի գործն այն է, երբ դա հաջորդ իսկ պահին մոռացել ես, թե ինչ ես արել, որովհետև անգամ ինքդ քեզ հիշեցնելը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ պարգև՝ «վայ, էս ինչ լավն էի ես»։ Գնացել ես հիվանդանոց, այցելել ես զոհվածների հարազատներին ՝ լավ ես արել։ Մի՛ նկարվիր, նկարը մի՛ տարածիր, թող դա մնա քո և այն մարդկանց մեջ, որոնց դա ջերմության ես պարգևել»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։