Արցախի ճանաչման օրինագիծը մերժվեց

Արցախի ճանաչման օրինագիծը մերժվեց

Քիչ առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում մերժեցին Արցախի ճանաչման օրինագիծը: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ օրինագծին կողմ եւ դեմ արտահայտվեցին մեկական պատգամավորներ, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը կողմ էր ԼՂՀ ճանաչմանը, իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը դեմ էր: Հանձնաժողովի նիստին մասնակցում էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Բացասական եզրակացություն ստանալը նշանակում է, որ օրինագիծը չի մտնի ԱԺ մեծ օրակարգ: Մանրամասները՝ առաջիկայում: