Պատգամավորները հաստատեցին իրենց բարձր կարգը... ֆուտբոլում

Պատգամավորները հաստատեցին իրենց բարձր կարգը... ֆուտբոլում

Լրագրողների և պատգամավորների միջև ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ յօգուտ օրենսդիրների:



Խաղի հաշիվը բացեց ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Էդուարդ Բադոյանը: Հաշիվը կրկնապատկեց ՀՅԴ պատգամավոր Արման Բաբայանը, իսկ պատգամավորների առավելությունն ավելի ամրապնդեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:



ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես էր գալիս հետևյալ կազմով՝ Էդուարդ Շարմազանով, Հովհաննես Սահակյան, Կարեն Ավագյան, Կորյուն Նահապետյան, Սամվել Ֆարմանյան, Գագիկ Մելիքյան, Շիրակ Թորոսյան, Արմեն Բաբայան, Սարգիս Քեֆիլյան, Արմեն Նասլյան, Էդուարդ Բադոյան:



ԶԼՄ-ների ընտրանու «գույները» պաշտպանում էին՝ Շանթ Խլղաթյան` «Արմենպրես», Դավիթ Գալստյան` «Սպուտնիկ Արմենիա», Տիրայր Մուրադյան` «Հայկական ժամանակ», Գոռ Հովհաննիսյան` Xnews.am, Խաչատուր Էլոյան` Shabat.am, Արամ Արարատյան «Կենտրոն TV», Արթուր Սուքիասյան՝ Կենտրոն TV, Սեյրան Վանցյան` «Շանթ» հեռուստաընկերություն, Եսայի Պետրոսյան՝ « A1plus», Արսեն Սարգսյան «News.am», Սևակ Գրիգորյան՝ «Newspress.am», Նարեկ Բարսեղյան՝ «1in.am»: