Սա ուրիշ զգացողություն է. գյումրեցիները Ժորային ձեռքերի վրա տարան

Սա ուրիշ զգացողություն է. գյումրեցիները Ժորային ձեռքերի վրա տարան

Այսօր ՝ օրվա երկրորդ կեսին հարազատ քաղաք՝ Գյումրի հասավ բռնցքամարտիկ, արդեն իսկ աշխարհի չեմպիոն Ժորա Համազարյանը: Երեկվանից գյումրեցիները շունչները պահած հետևում էին Մոսկվայում տեղի ունեցող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ գյումրեցի մարզիկը WBO վարկանիշով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը :Երիտասարդ չեմպիոնին խանդավառված գյումրեցիները դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ՝ ձեռքերի վրա պահելով հերոսին:



Ընդունելությունից շփոթված եւ անակնկալի եկած մարզիկը, շնորհակալություն հայտնելով համաքաղաքացիներին, նշեց, որ հաղթանակը նվիրում է ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված զինվորներին և ՀՀ անկախության 25-ամյակին:Իսկ մեր հարցին՝ հեշտ էր արդյոք արգենտինացի մրցակցին հաղթելը, երիտասարդ մարզիկը խոստովանեց. «Հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, բայց դժվար էլ չէր»:



Հարազատներին, ընկերներին եւ համաքաղաքացիներին ողջունելուց հետո գյումրեցի մարզիկին հյուրընկալեց Գյումրու քաղաքապետը, ով ի դեպ Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագսահն է:



Հիշեցնենք, որ Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 7-րդ մենամարտը՝ տոնելով 7-րդ անընդմեջ հաղթանակը: Մեր բռնցքամարտիկը երեկ՝ հունիսի 3-ին, փայլուն հաղթանակ է տարել արգենտինացի Ջոնաթան Խոսե Էնիսի նկատմամբ՝ նվաճելով մինչև 20 տարեկանների WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։



Արևիկ Հակոբյան, Գյումրի