Հայտնաբերվել է կախվածի դին

Հայտնաբերվել է կախվածի դին

Հուլիսի 4-ին, ժամը 17.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին «Ատեկայի» տարածքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ դին կախված է եղել Գործարանային փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին ավտոպարկի տարածքում՝ ավտովերանորոգման կետի տանիքում:



Փրկարարները 1970 թ. ծնված Ա. Պ. -ի դին իջեցրել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: