ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակոցներ են լսվել

ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակոցներ են լսվել

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»:



Իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Սիվիլնեթի» ուղիղ եթերում հայտարարեց, որ ոստիկանությունը գրոհ է կազմակերպում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» անդամների ուղղությամբ: Նա նշեց, որ տեղի բնակչությունից տեղեկություն են ստացել, որ վերջին 10-15 րոպեների ընթացքում անկանոն կրակոցներ են լսվում տարածքում: Նա նշեց, որ ճշմարտությունը իմանալու համար պետք է կապ հաստատեն «Սասնա ծռերի» անդամների հետ: Ալեք Ենիգոմշյանը պահանջում է վերականգնել կապը խմբավորման անդամների հետ:



Այժմ երթը շարունակվում է դեպի Խորենացի փողոց: