Փոխհրաձգության հետևանքով Պավլիկն ու տղան վիրավոր են, Գագիկն ու Արամը հանձնվել են

Փոխհրաձգության հետևանքով Պավլիկն ու տղան վիրավոր են, Գագիկն ու Արամը հանձնվել են

ՀՀ ոստիկանության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:



Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:



Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:



Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»:



Նշենք նաև, որ  «Հիմնադիր խորհրդարանը» ևս հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.« Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»: