ՄԻՊ-ը ահազանգ է ստացել` բերման ենթարկվածների թվում անչափահաս կա

ՄԻՊ-ը ահազանգ է ստացել` բերման ենթարկվածների թվում անչափահաս կա

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին: Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել: Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում են համապատասխան գործողություններ»:



Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Երևանի Ռոսիա կինոթատրոնի մոտից ոստիկանները քաղաքացուն տարել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին՝ այն պաճառաբանությամբ, որ իբր վերջինս ուղևորվելիս է եղել Խորենացի փողոցում անցկացվող հավաքի վայր: