Պավել Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր

Պավել Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր

Արդեն տեղեկացրել ենք, որ պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանը և նրա որդի Արամ Մանուկյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել են:



Բժիշկները նշել են, որ Պավել Մանուկյանը ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, իսկ Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով: Հայր և որդի Մանուկյանները վիրահատությունից հետո տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:



«Այս պահին երկու տուժածի վիճակն էլ գնահատում եմ իբրև ծանր կայուն և վերահսկելի: Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում», - նշեց Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը: