Հրդեհ Նուբարաշենում

Հրդեհ Նուբարաշենում

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է. որ օգոստոսի 7-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 15/3 հասցեում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երեք մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.35-ին:



Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: