Եղիշեն խնդրեց` շարունակել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի պայքարը

Եղիշեն խնդրեց` շարունակել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի պայքարը

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ օրերս ազատ արձակված Եղիշե Պետրոսյանի մտերմներից Վերա Սիսերյանը նշեց, որ Պետրոսյանի նման ազգանվեր անհատին ներկայացնելը իր համար մեծ պատիվ է․ «Եթե մարդը ծանոթ չլինի Հայաստանի իրավիճակին, ասաց` Պետրոսյանին նման խաղաղասեր մարդու նման մեկը այս շարժմանը ընդգրկվելը տեղին է։ Այն, ինչ կատարվեց, չեմ ուզի որևէ հայ ընտանիքի հետ պատահի։ Անընդունելի է որ մեր հայրենիքում անարդարության ենք ականատես լինում։ Մենք այսքան անպատասխանատվությամբ հայրենիքի հետ վարվելու իրավունք չունենք։ Եղիշեն հիվանդանոցից խնդրեց, որ շարունակենք բոլոր քաղբանտարկյալների համար պայքարը, մինչև նրանք ազատ արձակվեն»։



Թե ինչ փոխեց «Սասնա Ծռեր»-ի անդամները գործողությունները, Սիսերյանը պատասխանեց, որ այս երկու շաբաթը ժողովրդի մոտ անօգնականության զգացումը չքացրեց, և արժանապատիվ ձևով ապրելու փափագը վերահաստատեց մեզնից յուրաքանչյուրի մոտ։ «Դժբախտաբար մեր պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ անձնավորությունները որ այդ պահերը ստեղծել են, մենք կարող ենք հաստատել, որ կան և կգան այն անձիք, ովքեր հույսը կտան»։



Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը ձերբակալվել էր հուլիսի 30-ին: Նա առողջական խնդիրներ ուներ, եւ ձերբակալումից հետո նրան տեղափոխել են Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների հետազոտությունից հետո պարզվել էր, որ երաժիշտի մոտ առկա խնդիրը լուրջ է եւ նա ունի ստացիոնար բուժման կարիք։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել, քրեական հետապնդումն էլ` դադարեցրել: Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: Վերջին մի քանի օրերին նրան ազատ արձակելու կոչով են հանդես եկել շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ դերասանուհի Նազենի Հովհաննսիյանը, Ալլա Լեւոնյանը, Նադեժդա Սարգսյանը եւ այլք: