«Ժողովուրդ». Նախագահականում, այնուամենայնիվ, համաներման հարցի քննարկումներ տեղի են ունեցել

«Ժողովուրդ». Նախագահականում, այնուամենայնիվ, համաներման հարցի քննարկումներ տեղի են ունեցել

«Ժողովուրդը» գրում է. «Որքան ավելի է մոտենում Անկախության 25-րդ տարեդարձը, Հայաստանի դատապարտյալների շրջանում այնքան ավելի են ակտիվանում այն լուրերը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել: Նշենք, որ նման տարեդարձների առիթով սովորաբար համաներում հայտարարվում է, սակայն այդ հանգամանքը դեռեւս չի նշանակում, որ այս անգամ էլ անպայման այդպես կլինի: Մեր տեղեկություններով, սակայն, համաներման մասով նախագահականում, այնուամենայնիվ, քննարկումներ տեղի են ունեցել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե որքանով իրատեսական են համաներման վերաբերյալ լուրերը: Ի պատասխան՝ ՀՀ ԱՆ-ից հայտնեցին, որ խնդիրն իրենց գերատեսչության իրավասության շրջանակում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ ԱԺ-ն հանրապետության նախագահի առաջարկությամբ: Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու հնարավորության վերաբերյալ փորձեցին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: