«Ժողովուրդ». Արցախից հեռացած երեխաների ուսուցումը կազմակերպվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում. ՀՀ ԿԳՆ

«Ժողովուրդ». Արցախից հեռացած երեխաների ուսուցումը կազմակերպվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում. ՀՀ ԿԳՆ

«Ժողովուրդը» գրում է. «Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս տարի Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել տարբեր բնակավայրերի դպրոցներ: Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ հիմնականում Արցախի Մարտակերտի շրջանի աշակերտներն են տեղափոխվել Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից մեկնաբանություններ ստանալ: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՆ-ից պատասխանեցին. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից որոշ ընտանիքներ տեղափոխվել էին Հայաստան: Ուսումնական գործընթացը չխաթարելու նպատակով այդ ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթությունը ժամանակավորապես, մինչեւ ուսումնական տարվա ավարտը, կազմակերպվել էր ՀՀ հանրակրթական դպրոցներում: Ամառային արձակուրդներով պայմանավորված` տվյալ աշակերտների հաշվառման վերաբերյալ վերջնական տվյալները կամփոփվեն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո»:



«Կարդացեք թերթի այսօրվա համարում: