Իտալիան բուժում է վերքերը

Իտալիան բուժում է վերքերը

Իտալիայի իշխանությունները բյուջեից 50 միլիոն եվրո կհատկացնեն երկրաշարժից տուժած շրջաններին:



Օգոստոսի 25-ի երեկոյան Իտալիայի նախարարների խորհուրդը հայտարարել է ստորգետնյա ցնցումներից տուժած մարզերում՝ Լացիո, Մարկ և Ումբրի, արտակարգ իրավիճակ սահմանելու մասին:



Երկրի վարչապետ Մատտեո Ռենցին հայտարարել է, որ Երկրաշարժից տուժած շրջաններին բյուջեից 50 միլիոն եվրո կհատկացվի, իսկ այդ շրջանների բնակիչները ժամանակավորապես կազատվեն հարկերից:



Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական հատվածում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով 250 մարդ է զոգվել, 365 մարդ գտնվում է հիվանդանոցներում: