«Ժողովուրդ». Դպրոց չհաճախող երեխաների թիվը հասել է աննախադեպ բարձր ցուցանիշի

«Ժողովուրդ». Դպրոց չհաճախող երեխաների թիվը հասել է աննախադեպ բարձր ցուցանիշի

«Ժողովուրդը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից նախօրեին հրապարակած տեղեկագրերից մեկում առկա տվյալներից մեկը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան ողբերգության գույժ: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածությունը` համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, 2015 թվականի արդյունքներով կազմել է 91,6 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաներից 8,4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին դպրոցահասակ երեխաների 99 տոկոսը հաճախել է տարրական դասարաններ: Բայց հաջորդած տարիներին դպրոց չհաճախող երեխաների թիվը գնալով աճել է եւ այժմ այն հասել է Հայաստանի համար աննախադեպ բարձր ցուցանիշի»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: