Նազարբաեւը խստացնում է հակաահաբեկչական օրենսդրությունը

Նազարբաեւը խստացնում է հակաահաբեկչական օրենսդրությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն հայտարարել է, որ ահաբեկչության վտանգի բարձր մակարդակի պայմաններում անհրաժեշտ է համարժեք հակազդեցություն ցուցաբերել այն բոլոր ուժերին, ովքեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը երկրում եւ կոչ է արել երկրի խորհրդարանին աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունել համապատասխան օրինագծեր՝ խստացնելու համար երկրի հակաահաբեկչական օրենսդրությունը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:



«Խորհրդարանականները լուրջ անելիքներ ունեն մեր հասարակության կյանքի համար կարեւոր հարցերում օրենսդրական կարգավորումներ մշակելու գործում: Անհարժեշտ է ամրապնդել օրենսդրական այն բազան, որը կուժեղացնի երկրի անվտանգությունն ու կբարձրացնի հասարակության ապահովության մակարդակը: Հատկապես, երբ երկրում բավական բարձր է ահաբեկչության վտանգը»,- ասել է Նազարբաեւը:



Հիշեցնենք, որ այսօր Աստանայում մեկնարկում է Ղազախստանի երկրորդ գումարման խորհդարանի աշ նանային նստաշրջանի աշխատանքները: