ԱՄՆ-ի և Կուբայի միջև մեկնարկում են օդային կանոնավոր ուղևորափոխադրումները

ԱՄՆ-ի և Կուբայի միջև մեկնարկում են օդային կանոնավոր ուղևորափոխադրումները

Հայտնի են ամերիկյան այն10 ավիաընկերությունները, որոնք իրավունք են ստացել կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Կուբա: Ընկերությունների ցանկը հրապարակել է ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը: Այդ ավիաընկերություններն են՝ Alaska Airlines, American Airlines, Delta Air Lines, Frontier Airlines, JetBlue, Silver Airways, Southwest Airlines, Spirit Airlines, Sun Country և United Airlines-ը:



Интерфакс-ի տեղեկացմամբ՝ նրանք կիրականացնեն օրական մինչև 110 կանոնավոր չվերթ: Սպասվում է, որ կանոնավոր չվերթները դեպի Կուբա կսկսվեն 90 օրից:



Օգոստոսի 31-ին, վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ, ուղևորատար ինքնաթիռը չվերթ է իրականացրել ԱՄՆ-ի և Կուբայի միջև: JetBlue ընկերության ինքնաթիռով Հավանա է ժամանել ԱՄՆ տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆոքսը: