ՏԻՄ ընտրություններին կհետևի մեկ միջազգային և 10 տեղական կազմակերպություն

ՏԻՄ ընտրություններին կհետևի մեկ միջազգային և 10 տեղական կազմակերպություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնելու համար հավատարմագրվել է ընդամենը մեկ միջազգային կազմակերպություն:



Այդ կազմակերպությունը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն է:



ՏԻՄ ընտրություններին Հայաստանից կհետևի տասը կազմակերպություն: Դրանք են՝



«Ընտրական համակարգեր կենտրոն» -7 դիտորդ



«Կայլաս» ժողովրդավարության աջակցության -56 դիտորդ



«Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» -10 դիտորդ



«Միավորում» սոցիալական շարժում- 2 դիտորդ



«Հանրային դիվանագիտություն» -3 դիտորդ



«Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում-67 դիտորդ



«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» -37 դիտորդ,



«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն -4 դիտորդ



«Շահեն» -131 դիտորդ



«Իրավունքի Եվրոպա միավորում» -36 դիտորդ



Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում։



Ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու կմասնակցի 408 թեկնածու, 140 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում ներկայացրել են 132-ը: