Ինչի՞ ես ուշանում, որ մի հատ էլ շտապում ես. ակցիայի մասնակիցների հարցերին պատգամավորները չէին արձագանքում (ֆոտո,վիդեո)

Ինչի՞ ես ուշանում, որ մի հատ էլ շտապում ես. ակցիայի մասնակիցների հարցերին պատգամավորները չէին արձագանքում (ֆոտո,վիդեո)

«Սասնա ծռեր»-ի անդամներին աջակցելու նպատակով այսօր ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց հավաքվել էին նրանց գաղափարակիցները, աջակիցները: Նրանց թիվը բավականին քիչ էր, չէր գերազանցի 10-ը: Նրանք եկել էին մի պահանջով՝ պատգամավորներից պահանջելու համաներմամբ ազատ արձակել «Սասնա ծռեր»-ի անդամներին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին: 



Մինչ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի մեկնարկը, ակցիայի մասնակիցների կողքին էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԺ-ն ամռանը չարձագանքեց այն առաջարկին, որ արտահերթ նիստ գումարի և անդրադարձ չկատարեց իրադարձություններին և քաղաքական ճգնաժամին: Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի անդամներին ազատ արձակելու խոսակցություններին, նշեց, որ բանտերը լցված են հանիրավի բանտարկյալներով, համաներումը պետք է տարածվի բոլոր քաղբանտարկյալների վրա:



Ակցիայի մասնակիցները մոտենում էին Խորհրդարան մտնող պատգամավորներին, սակայն նրանցից և ոչ ոք չէր պատասխանում ինչպես մասնակիցների, այնպես էլ լրագրողների հարցերին: Խաղաղ ցուցարարներից միայն մեկի հետ զրուցեց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Պատգամավորը նշեց, որ միշտ էլ համաներմանը կողմ են եղել: Շտապող պատգամավորներին մասնակցիներից մի կին ասում էր՝ բայց ինչի՞ ես ուշանում, որ մի հատ էլ շտապում ես:



Մանրամասները՝ տեսանյութում: