Կառավարության մշտական «հյուրերի» բողոքների հասցեատերը այսօր Կարեն Կարապետյանն էր (ֆոտո, վիդեո)

Կառավարության մշտական «հյուրերի» բողոքների հասցեատերը այսօր Կարեն Կարապետյանն էր (ֆոտո, վիդեո)

Այսօր Կառավարության դիմաց կրկին ակցիա էր: Եկել էին նույն պահանջատերերը, բայց այսօր հասցեատերն էր փոխվել, եթե նախկինում իրենց բողոքը ուղղում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այսօր ուզում էին հանդիպել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Եկել էին նաիրիտցիները, Կոնդի, Հյուսիսային պողոտայի, գերակա շահ ճանաչած բնակարանների սեփականատերերը, այստեղ էին նաև ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները, Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչները: Վերջիններս գումար էին խնդրում Կարեն Կարապետյանից՝ բնակարանային վարձերը մուծելու համար: 



Նաիրիտցիների հիմնական պահանջը «Նաիրիտ» գործարանի վերագործարկումն է: Նաիրիտցիների համակարգող խմբի նախագահ տիկին Կարինեն մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտ է` վարչապետը փոխվել է, սակայն առաջին հերթին իրենք իրենց հետ են հույս կապում, վստահ են՝ իրենց պայքարի արդյունքում կարող են հասնել հաջողության, այսքան տարի շարունակ «Նաիրիտ»-ի թեման արդիական է, քանի որ իրեն քամուն ու անձրևին, գիշեր-ցերեկ պայքարել են գործարանի համար: Ամենակտիվ նաիրիտցիներից մեկը՝ պարոն Նորիկը «Նաիրիտի վերագործարկում» մակագրությամբ պաստառով և եռագույն դրոշով նույնպես այստեղ էր, նա պաստառը մշտապես շրջված վիճակում է պահում, իսկ այսօր պաստառի վրա նաեւ տերեւ էր փակցրել: Ակցիայի մասնակիցների մի մասը հույսեր կապում են նոր վարչապետ հետ, մյուսներն էլ կարծում են՝ նոր վարչապետը դրական փոփոխություններ չի անելու:



Մանրամասները՝ տեսանյութում: