Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված հուշաքար է բացվել Տոկիոյում

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված հուշաքար է բացվել Տոկիոյում

Սեպտեմբերի 16-ին, Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Տոկիոյի կենտրոնական զբոսայգիներից մեկում` «Շիրոյամա գարդեն» պուրակում, տեղի ունեցավ «Բարեկամության խաչքար» հուշաքարի բացման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:



Հուշաքարը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին, Հայաստանի Հանրապետության ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 24-րդ տարեդարձին և խորհրդանշում է հայ ու ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը:



Բացման ելույթով հանդես է եկել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ ներկայացնելով հուշաքարի խորհուրդը և համոզմունք հայտնելով, որ այն կհանդիսանա շարունակաբար խորացող և ընդլայնվող հայ-ճապոնական հարաբերությունների խորհրդանիշերից մեկը:



Արարողությանը ներկա էին Ճապոնիայի խորհրդարանի, արտգործնախարարության, հայ համայնքի ներկայացուցիչները և այլ պատվավոր հյուրեր: