Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը կորցրած դիրքերի նկատմամբ

Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը կորցրած դիրքերի նկատմամբ

Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժի հարվածների պատճառով կորցրած դիրքերի նկատմամբ, հաղորդում է Sputnik գործակալությունը՝ ռազմական աղբյուրներին հղումով:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժը 4 հարված է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին, որի արդյունքում, տարբեր տեղեկություններով, սիրիական բանակի 60-80 զինծառայող է զոհվել:



Գործակալությունը նաև հիշեցնում է, որ հարձակումը տեղի է ունեցել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի ժամանակ: