Բալասանյանի թիմակիցը խառն էր․ խոսքերով հերքեց, փաստերով հաստատեց (տեսանյութ, ֆոտոշարք)

Բալասանյանի թիմակիցը խառն էր․ խոսքերով հերքեց, փաստերով հաստատեց (տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու 11-րդ դպրոցի բակում տևական ժամանակ է՝ մի քանի երիտասարդներ են պտտվում, ինչ-որ մարդկանց ցուցումներ էին տալիս։ Նշենք, որ այս դպրոցում տեղակայված տեղամասում է քվեարկել նաև ՀԱԿ թեկնածու Սյուզի Մեխակյանը։ Գլխավոր դերում Սև 31-ով, սպիտակ կոստյումով երիտասարդն էր։ Երբ փորձեցինք ճշտել, թե ինչ էր անում նա այստեղ, չցանկացավ պատասխանել։ Դիտարկմանը, թե ասում են՝ ինքը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան որդու ընկերն է, երիտասարդը հերքեց՝ ասելով, որ ինքը գործող քաղաքապետի, այսինքն՝ Սամվել Բալասանյանի թիմից է։ Նա նաև հերքեց, թե քիչ այն կողմ կայանած սև ԳԱԶ 31-02 մակնիշի մեքենան իրենն է։ Մեր հարցերից խուսափելու համար նա այդ պահին նստեց մեկ այլ՝ Mazda մակնիշի մեքենա, որը ինքը չէր վարում, և հեռացավ։ Րոպեներ անց՝ նա պտույտ տվեց ու նորից վերադարձավ ընտրատեղամասի տարածք։ Իջավ Mazda-ից, գնաց նստեց իր սև 31-ը, որը հերքում էր, թե իրենն է, և հեռացավ։



Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում․