Հայտնիները վերահսկում են ՏԻՄ ընտրությունները

Հայտնիները վերահսկում են ՏԻՄ ընտրությունները

ՀՀ ԱԺ պատամավոր Հեղինե Բիշարյանը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի շենքի մոտ նկատել է, որ «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի մեջ ընտրակաշառք են բաժանում: Տիկինը, սակայն, այդ արտառոց դեպքի մասին բարձրաձայնել է քաղաքի մեկ այլ տեղամասում, որտեղ լրագրոներ են եղել:



Հարց՝ ինչո՞ւ ԱԺ պատգամավորը հենց տեղում ոստիկանություն չկանչեց և չկասեցրեց ընտրակաշառք բաժանելու գործընթացը:



***



Վանաձորում ընտրակաշառք բաժանելու մասին լուրը տագնապեցրել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որի եղբայրն է պայքարում քաղաքապետի աթոռի համար: Մարուքյանը, որպես բանիմաց պատգամավոր, դուզ գնացել է ՀՀԿ-ականների մոտ ու ասել, թե այս ինչ բան է, փող են բաժանում:



ՀՀԿ-ականները զարմացել են.



-Ո՞վ, մե՞նք:



- Հա,- ասել է Մարուքյանը,- ուրիշ էլ ո՞վ, չէ՞ որ միայն դուք փող ունեք:



ՀՀԿ-ականները Մարուքյանին ուրիշ կողմ են ցույց տվել, և Մարուքյանը իսկույն հավատացել է:



Այսպես էլ լուսավորում են լուսավորյալները:



***



Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպք է հայտնաբերել վստահված անձանց մակարդակով:



- Ուրախ եմ,- ասել է Փաշինյանը և դիմել հանձնաժողովի նախագահին,- խնդրում եմ այդպես էլ արձանագրել՝ ՀԱԿ վստահված անձը...



***



Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ Գյումրիում հոսանքազրկումներ են լինելու, բնականաբար ընտրակեղծիքներ անելու նպատակով:



Դիմեցինք քաղաքի գլխավոր էլեկտրիկ ուստա Մուկուչին՝ ճի՞շտ է ասում, արդյոք, աշխարհում ամեն ինչ տեսած Հովհաննես Մարգարյանը:



- Չէ, ղուրբանդ էղնիմ, գնացեք Օնոյին ըսեք, որ պլանները փոխվել են,- պատասխանեց գլխավոր էլեկտրիկը:



Էդիկ Անդրեասյան