Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել ԱՄՆ-ի հետ. Լավրով

Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել ԱՄՆ-ի հետ. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան տեղյակ է ամերիկյան գեներալների՝ զինված ընդհարման անխուսափելիության մասին հայտարարություններին: 



Ռուսաստանը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սրել մինչև զինված հակամարտության աստիճան, ասել է Լավրովը՝ պատասխանելով  CNN-ի հարցին:



«Ես այդպես չեմ մտածում, մենք նման մտադրություն չունենք»,- ասել է Լավրովը և հավելել, որ զինված ընդհարման մասին ամերիկյան գեներալների հայտարարությունները թողնում է նրանց խղճին: