«Ժողովուրդ». Եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի Վահան Շիրխանյանի գանգատը

«Ժողովուրդ». Եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի Վահան Շիրխանյանի գանգատը

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ կրկին զրուցեցինք իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կնոջ` Բուրաստան Շիրխանյանի հետ, ով վերջերս է տեսակցել ամուսնուն: Նա հայտնեց, որ ամուսնու վիճակն օր օրի ավելի ծայրահեղ է դառնում: ՔԿՀ-ում թոքի կաթված ստանալուց եւ ոտքի թրոմբի վիրահատության ենթարկվելուց հետո նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ երեկ հայտարարեց, որ հնարավոր է՝ իր պաշտպանյալը չապրի, Շիրխանյանի կյանքը վտանգված է: 



«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթության կարգով քննել Վահան Շիրխանյանի կողմից առողջական խնդիրների վերաբերյալ սեպտեմբերին ներկայացված գանգատը: Հետաքրքիր է` ինչպես են արդարանալու ՀՀ պետական կառույցները, երբ ՄԻԵԴ-ն ընդդեմ կառավարության հերթական վճիռը կայացնի»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: