«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը, փաստորեն, առարկություն չունի միացյալ զորախմբի հարցով

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը, փաստորեն, առարկություն չունի միացյալ զորախմբի հարցով

«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վ. Հակոբյանին՝ խնդրելով հայտնել՝ արդյոք Սերժ Սարգսյանը առարկություններ ունի նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հավանության արժանացած ՌԴ կառավարության առաջարկին, ըստ որի` Հայաստանի հետ միացյալ զորախումբ պետք է ստեղծվի: Նոյեմբերի 18-ին աշխատանքային օրվա ավարտից հետո Ս. Սարգսյանի մամուլի խոսնակը ի վերջո պատասխան գրություն է ուղարկել՝ հետեւյալը հայտնելով.«Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի առնչությամբ իր դիրքորոշումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրել է ս.թ. նոյեմբերի 17-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի սկզբնամասում»: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Ս. Սարգսյանն ասել էր. «Եթե լինենք հստակ, ապա դա նորություն չէ, այլ արդեն գոյություն ունեցող դաշնակցական հարաբերությունների շարունակություն: Համատեղ ուժերի խմբավորումը ստեղծվել է դեռեւս 1990-ական թթ.»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: