«Ժամանակ».Մնաց «դաբրոն». Բագրատյանն ու Քոքոբոլյանը մտածում են միավորվելու մասին

«Ժամանակ».Մնաց «դաբրոն». Բագրատյանն ու Քոքոբոլյանը մտածում են միավորվելու մասին

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր ԱԺ ընտրություններից առաջ ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբոլյանը մտածում են միավորվելու մասին։



«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուր Քոքոբելյանը եւ Հրանտ Բագրատյանը օրերս Արցախում հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ առաջարկելով Հայաստանի ապագա խորհրդարանում ներկայացնել Արցախի իշխանություններին։



Նրանց աջակցության դիմաց նրանք նույնիսկ առաջարկել են, որ իրենց ցուցակը գլխավորի ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Համաձայնությունը կարծես կայացել է, եւ մնում է ստանալ Սերժ Սարգսյանի «դաբրոն»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում